GMG media group
 
am | ru | en |
00:31 22:31 16:31 01:31
Moscow |Paris |New York |Yerevan
ԳլխավորՄեր մասին ՈլորտներԱմսագրերՍոց. հարցումներԿոնտակտային տվյալներ
Մեր մասին

 

«Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերությունը երկար տարիներ է, ինչ իր գործունեությունն է ծավալում ինչպես տեղի, այնպես էլ միջազգային շուկայում` նպատակ ունենալով աջակցել երկրի տնտեսական, հասարակական կյանքի զարգացմանը: Կազմակերպության առջև դրված առաջնային խնդիրներից է աջակցել և հնարավոր հարթակ ստեղծել ՀՀ և արտերկյա գործարարների համար` նպատակ ունենալով նպաստել արտահանում-ներկրում գործընթացի առաջմղմանը: Գործունեության ընթացքում կառույցը միավորել է բազմաթիվ տեղական և միջազգային ընկերությունների` հարմար միջավայր ստեղծել միջազգային գործարար կապերի ստեղծման, դրանց զարգացման քաղաքականության մշակման ու իրականացման, ձեռներեցության խթանման համար:
Սերտ կապեր հաստատելով ազգային և միջազգային համանման կազմակերպությունների հետ կառույցը իրականացնում և կազմակերպում է շուկաների հետազոտություն,ցուցահանդեսներ, տոնավաճառներ, գործարար համաժողովներ ինչպես հանրապետությունում այնպեն էլ արտերկրում:
Կառույցը սերտորեն համագործակցում է և համատեղ աշխատանքներ է իրականացնում պետական մի շարք կառույցներ հետ` ՀՀ նախարարություններ, քաղաքապետարան, կառավարություն:
Ընկերությունն իր առջև ունենալով խնդիր` աջակցել կազմակերպության անդամների իրավական, տնտեսական և օրինական շահերի պաշտպանությանը, ներդրումային և ապրանքաշրջանառության խթանմանը, հանրապետությունում և արտերկրում, անդամ գործարարներին մշտապես ապահովում է պետության կողմից տարվող արտաքին և ներքին տնտեսական քաղաքականության, ընդունված օրենքների և որոշումների մասին տեղեկատվությամբ: Համագործակցելով ՀՀ և արտերկրյա պետական մարմինների հետ` համապատասխան օղակներում պարբերաբար բարձրացնում է գործարար շրջաններին հուզող հարցերը և պետության կողմից տարվող քաղաքականության վերաբերյալ նրանց կարծիքները, ինչպես նաև պետական և հասարակական կառույցներում իրականացնում կազմակերպության անդամների շահերի պաշտպանություն:
Հաշվի առնելով համաշխարհային տնտեսական, տեխնոլոգիակ անանընդհատ զարգացումը և նորագույն մեթոդների ներգրավման և կիրառման կարևոությունը «Ջի Էմ Ջի մեդիա գրուպը» սկսնակ և կայացած գործարարների համար պարբերաբար իրականացնում է սեմինարների, դասընթացների, խորհրդակցությունների, փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումներ:
Կազմակերպությունը համագործակցելով նաև տեղական և միջազգային մամուլի և հանրային լրատվության այլ միջոցների հետ` իրականացնում է գործարարների գործունեության լուսաբանումն ՀՀ-ում և արտերկրում:

«Ջի Էմ Ջի» մեդիա գրուպ ընկերության ծառայությունները

 

Վիդեո և ֆոտո նկարահանում /Գովազդային հոլովակների և ֆիլմերի նկարահանում/
PR արշավների կազմակերպում
Միջոցառումների, համաժողովների կազմակերպում (կոորպորատիվ, պետական)
Մամուլի ասուլիսների կազմակերպում
«Նոր էջ» գործարար տեղեկատվական ամսագրի տպագրում
Կայքերի պատրաստում
Հեղինակային ամենամյա ցուցահանդես-փառատոնների կազմակերպում/
«Երազանքների քաղաք» և «Երկրները մեկ հարկի տակ»/:
Գործարարների միջև հեծանվավազքի կազմակերպում
Շախմատի մրցաշարի կազմակերպում
Միջազգային ցուցահանդեսների, բիզնես հանդիպումների կազմակերպում

«Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերության հիմնադիր նախագահը

Մարիամ Մանուկյան



 

Կրթություն

2002-2005թթ.- Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանիասպիրանտուրա

1999-2002թթ.- Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկա­վարժական համալսարանիԺուռնալիստիկայի բաժին

1997-2002 թթ.- ԵրևանիԽաչատուր Աբովյանի անվան պետական ման­կա­վար­ժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետիՄասսայական հանդիսությունների ռեժիսուրայի բաժին

1995-1997 թթ.- ԵրևանիԽաչատուր Աբովյանի անվան պետական մանկա­վար­ժական համալսարանի  քոլեջ

1988-1995 թթ.- Երևանի  Աղասի Խանջյանի անվան  մաթեմատիկական թեքումով թիվ 3-րդ դպրոց

Աշխատանքային փորձ

2011 թ.-ից մինչ այսօր- «Միջազգայինգործարար կապերի աջակցման խորհուրդ»-ի հիմնադիր  նախագահ

2008 թ.-ից մինչ այսօր- «Ջի ԷմՋի մեդիա գրուպ» ընկերության հիմնադիր նախագահ

2006-2010 թթ.- «Արմնյուզ» հեռուստաընկերության գովազդայինբաժնի տնօրեն

2004-2006 թթ.- «Երկիրմեդիա» հեռուստաընկերության  «Նոր Էջ» հաղորդաշարի հեղինակ, ռեժիսոր,տնօրեն

2002-2005 թթ.- «Հայկ Նահապետ» ընկերության (ջեռուցմանհամակարգեր ներկրող ընկերություն) կոմերցիոն բաժնի տնօրեն

1999-2008 թթ.- Հայկական ռադիոկայանում (104.1 հաճախականությունում) «Հայկական երեկո» ծրագրիհաղորդավար

1998-2006 թթ.- Հ2 հեռուստաալիքում որպես ծրագրի տնօրեն, «Հին ու Նոր պահանջարկ»  հաղորդաշարի հեղինակ-վարող-տնօրեն

Ի հավելում

Մարիամ Մանուկյանը ունի երկու բարձրագույն կրթություն, և մանկավարժական գիտությունների թեկնածու է: 15-ամյա գործունեության ընթացքումնա զբաղվել է միջազգային մակարդակով գործարար կապերի աջակցմանն ուղղված մի շարք ծրագրերիրականացմամբ, որոնք նպատակ ունեն խթանելու արտահանման և ներկրման գործընթացները, ապահովելուներդրումներ և հայ արտադրանքի լայն շրջանառությունը արտաքին շուկաներում և նպաստելուերկրի տնտեսական և դրա հետ մեկտեղ մշակութային կյանքի զարգացմանը: Զբաղվում է ակտիվհասարակական գործունեությամբ, տարբեր միջազգային և տեղական ցուցահանդեսների և ֆորումների,կորպորատիվ միջոցառումների  կազմա­կերպ­մամբ,բարեգործական օգնություն է ցուցաբերել մի շարք անապահով ընտանիքների, մանկատների, ՀՀազգային բանակին: Հմտություններ ունի գովազդային, PR արշավների  և մար­քեթինգային ուսումնասիրությունների ոլորտում,ինչպես նաև հանդիսանում է մի շարք հաղորդաշարի հեղինակ:Նրա նախաձեռնությամբ տպագրվում է «Նոր Էջ» գործարար-տեղեկատվականամսագիրը, որն արտահանվում է մոտ 10 հայկական համայնք: Նրա նախաձեռնությամբ իրականացվելեն բազմաթիվ հեղինակային միջազգային փառատոններ, որոնցից է «Երկրները մեկ հարկի տակ» ամենամյափառատոնը:

Ակտիվություն է դրսևորել տարաբնույթ հասարակական աշխատանքներում, ունեցել է հաջողություններ, որոնց արդյունքում ստացել է պետական հավաստագրեր,շնորհակալագրեր և պատվոգրեր ՀՀ նախարարների, ՀՀ-ում գործող դեսպանությունների արտակարգև լիազոր դեսպանների, միջազգային կառույցների կողմից: 2016 թ.-ին Լոս Անջելեսի ՄեքսիկայիԱԱՊ-ի կոմից արժանացել է հավաստագրի` «Լոս Անջելեսում միջազգային առևտրային համայնքի8-րդ ամենամյա տոնակատարությանը» մասնակցություն ցուցաբերելու համար, 2015 թ.-ին Արտաքինգործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի կողմից հավաստագրի է արժանացել ՄԳԻՄՕ-ի շրջանավարտներիերրորդ միջազգային համաժողովի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարականհամաժողովի նախապատրաստման կազմակերպչական աշխատանքներին մասնակցության համար, Երևանիքաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից արժանացել է շնորհակալագրի «Երևանյան ամառ2014» եռամսյա միջոցառումների ծրագրին աջակցելու և ակտիվ մասնակցություն ունենալուհամար, 2013 թ.-ին արժանացել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից հասարակականակտիվ գործունեության և նվիրումի, ինչպես նաև սփյուռքահայերին աջակցելու պատրաստակամությանհամար պատվոգրի, 2011 թ.-ին հավաստագիր է ստացել Լաթաքիայի ԱԱՊ-ի կողմից «Հայաստան-Սիրիաապրանքների ցուցասհանդեսի» կազմակերպման և մասնակցության համար, 2011 թ.-ին Երիտասարդությանև մշակույթի հայկական տան նախագահի և Մարսելի 13-րդ և 14-րդ նահանգների քաղաքապետ ԳարոՀովսեփյանի կողմից հավաստագիր է շնորհվել «Մարսելի տոնավաճառին» մասնակցություն ցուցաբերելուհամար, Հայաստանի ԱԱՊ-ի կողմից 2010 թ.-ին ստացել է հավաստագիր Հալեպում կայացած «Հայկականապրանքների ցուցահանդեսի» մասնակցության համար: Գործնական այցեր է կատարել միջազգայինմի շարք պետություններ և մասնակցել է բազմաթիվ միջկառավարական համաժողովների, որոնցարդյունքում կնքնվել են արտահանման և ներկրման համաձայնագրեր, իրականացվել են ներդրումայինծրագրեր: Հայաստանն է ներկայացրել տարբեր միջազգային կառույցներում, համաձայնագրերէ կնքել պետական, միջազգային, դիվանագիտական կառույցների միջև գործարար ոլորտի զարգացման,արտահանման, ծառայությունների մատուցման ոլորտներում:

Գործադիր և օրենսդիր մարմինների հետ մշտապես աշխատանքի արդյունքում նպաստել է օտարերկրյա և տեղական ընկերությունների գործունեությանըՀայաստանի Հանրապետությունում, նրանց իրավունքների պաշտպանությանը և արտոնություններինհարկային և մաքսային դաշտում:

Բացի վերոնշյալ գործունեությունից, Մարիամ Մանուկյանը մի շարք միջազգային և տեղական կրթական հաստատություններում իրականացրելէ թրեյնինգներ, կարդացել է դասախոսություններ: Մի շարք մարդասիրական օգնություն է ցուցաբերելպատերազմող երկրների ինչպիսին է Սիրիան:

Ստեղծել է հիմնադրամ գործարար կապերի հաստատման նկատառումով և ցուցաբերել է աջակցություն երիտասարդ գործարարների, գործարար կանանց,սկսնակ գործարարների համար, որոնք բիզնես ծավալելու ցանկություն ունեն ինչպես ՀՀ-ումայնպես էլ ՀՀ սահմաններից դուրս: Հիմնադրամի շրջանակներում ընդունվում և քննարկվում են տարաբնույթ ներդրումային ծրագրեր Հայաստանում: Հիմնադրամը նպաստում է ՀՀ-ում կրթական հաստատությունների, բիզնես հաստատությունների ստեղծմանը, ինչպես նաև հիվանդանոցների,մշակութային կենտրոնների և այլն:

 

 


«Նոր Էջ» գործարար-տեղեկատվական ամսագիր

2008 թվականին վերանվանումից հետո Ջի Էմ Ջի մեդիա գրուպ ընկերությունը սկսեց հրապարակել «Նոր Էջ» խորագիրը կրող ամսագիրը: Այն իրապես նոր էջ բացեց հայ գորրծարարների և բիզնես ոլորտի համար: Ամսագիրը դարձավ մի նոր հարթակ տեղի և միջազգային շուկայում ներկայանալու համար: «Նոր Էջ» գործարար-տեղեկատվական ամսագրի նպատակն է առավելագույնս ներկայացնել Հայաստանում առկա, գործող ընկերությունների նկարագիրը, առաջարկվող արտադրանքը և ապրանքատեսականին` ներկայացնելով մեր վերլուծությամբ, մեր փաստերով, նաև` հաշվի առնելով պատվիրատուի պահանջարկը: «Նոր էջ» ամսագրում տեղ են գտնում տնտեսական, հասարակական, ֆինանսական և այլ ոլորտի հետաքրքիր հոդվածներ և հարցազրույցներ: Ամսագրի առանցքային առանձնահատկությունն այն է որ այն իսկզբանե չի վաճառվել, այլ անվճար բաժանվում է ՀՀ բուհերում, ԱԺ-ում, մարզպետարաններում, բարձրակարգ ռեստորանային և հյուրանոցային համալիրներում, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում, դեսպանատներում, հյուպատոսություններում, տուրիստական ընկերություններում, նախարարություններում և պետական այլ կառույցներում, ինչպես նաև արտահանվում է ՌԴ և եվրոպական մի շարք երկրներ՝ Ֆրանսիա / Մարսել/, Ռուսաստանի Դաշնություն/Մոսկվա, Սոչի/, Հունաստանի, Լիբանանի, ԱՄՆ հայկական համայնքներ, նաև` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Կազմակերպում և մասնակցում ենք նաև տեղական և միջազգային ցուցահանդեսների, համաժողովների, որոնց ժամանակ բաժանվում են «Նոր Էջ» գործարար-տեղեկատվական ամսագրերը (ցուցահանդեսներ` Ֆրանսիայի Մարսել քաղաքում, Իտալիայում, Գերմանիայում, Չինաստանում և այլուր):


Ինֆորմացիոն
տեղեկատվական կայք

www.newpage.am

  Այս կայքում կարող եք

  • դիտել Նոր էջ  հաղորդումները,
  • կարդալ  Նոր էջ  գործարար-տեղեկատվական ամսագրի բոլոր համարները,
  • կարդալ միջազգային  նորություններ, ինչպես նաև` տեղադրել Ձեր նորությունները,
  • Ոլորտներ բաժնում գտնել Ձեզ անհրաժեշտ ընկերության տվյալները,
  • Տեղադրել Ձերգովազդային վահանակները


 

Սեփական ստուդիայի առկայություն

«Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերությունը մշտապես համալրելով իր տեխնիկական բազան իրականացնում է տարաբնույթ վիդեո և ֆոտո նկարահանում / վավերագրական, տեղեկատվական, կոմերցիոն, գովազդային հոլովակների, սոցիալական տեսանյութերի պատրաստում և հեռարձակում:

 


Մամուլի ակումբ

Մամուլի ակումբն ունի իր գաղափարախոսությունը. կազմակերպել և ներկայացնել, հրավիրել և տեղեկացնել այնպիսի բանախոսների, որոնք կտեղեկացնեն ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս ցանկացած տնտեսական, գործարար, մշակութային թեմաներ կամ բացառությամբ քաղաքականություն:Ակումբի հովանավորը կունենա լայն հնարավորություն իր ապրանքանիշը ներկայացնելու հանրային լրատվական այլ ծառայությունների միջոցով հանրությանը որը կբերի մեծ արդյունք:

 


Արտաքին կապեր հաղորդաշար

Հաղորդաշարը ընկերության հեղինակային հաղորդումներից մեկն է: Հաղորդաշարի հյուրերն են ՀՀ-ում գործող դեսպանատների արտակարգ և լիազոր դեսպանները, հյուպատոսները, տնտեսական, քաղաքական կցորդները, ինչպես նաև օտարազգի անձիք, որոնք իրենց գործունեությամբ հանրային են: Հաղորդաշարն անդրադառում է քաղաքական, տնտեսական, մշակութային հիմնահարցերին: Հաղորդման հյուրերը խոսում են նաև իրենց նախասիրությունների մասին: Հաղորդաշարը տեղադրվում է www.newpage.am, www.norej.am, www.slaq.am, www.gmg.am: Հեռարձակվում է մի քանի հեռուստաալիքներով:
https://www.youtube.com/watch?t=12&v=NF0nTmKqidQ,
https://www.youtube.com/watch?v=udjBsAMHfNY
https://www.youtube.com/watch?v=S45afuPMyGs
https://www.youtube.com/watch?v=k_K6CXJCXJQ

 


Երկրները մեկ հարկի տակ ամենամյա փառատոն

<<Երկրները մեկ հարկի տակ>> ամենամյա փառատոն–ցուցահանդեսը իր բնույթով բացառիկ է և հանրային թվով յոթերորդ միջազգային ցուցահանդես-փառատոնը, որն անց է կացվում 2012 թվականից սկսած: Փառատոնի նպատակն է մեկ հարկի տակ համախմբել տեղի և միջազգային կազմակերպություններին, օտար երկրից ժամանած օտարերկյա գործարարներին, հյուպատոսներին և դեսպաններին: Այն իր բնույթով յուրօրինակ է, լի գործարար շփումներով, ներդրումային հնարավորություններով: Փառատոն – ցուցահանդեսն իր բնույթով բացառիկ է և գեղեցիկ, համախմբելով գործարար միջավայրը, մշակույթը, հայ և օտարազգի ներկայացուցիչների ներկայությունը, որը եռօրյա միջոցառումների արդյունքում տալիս է մի շարք հնարավորություններ փոխշահավետ համաձայնագրեր կնքելու համար: Փառատոնը հրաշալի հնարավորություն է ստեղծում օտարերկրյա գործարարների մուտքը Հայաստան և հնարավորություն է տալիս իրականացնել ներդրումային ծրագրեր:

 

 

 

 


Երազանքների քաղաք ամենամյա փառատոն

<<Երազանքների քաղաք>> ցուցահանդես-փառատոնը նվիրված է մանուկների տոնին և ամեն տարի տեղի է ունենում հունիսի1-2-ը: Այդ երկու օրը յուրաքանչյուր անձ իրեն զգում է մանուկների քաղաքում: Փառատոնը հաղորդում է փայլուն, հեքիաթային տրամադրություն: Յուրաքանչյուր ընկերություն ունենալով իր տաղավարը ներկայացնում է իր ծառայությունները համապատասխան ոճով և իր շուրջն է համալրում հաճախորդների լայն շրջանակ: Երկօրյա մշակութային անցուդարձերը շունչ է հողարդում փառատոնին` երեխաներին տալով նորանոր բացահայտումներ մեր արվեստի, երգի, երաժշտության նկատմամբ:

 


Հեծանվավազք

2014 թվականից ընկերությունը սկսեց անցկացնել հեծանվավազքի մրցույթ՝ նվիրված Սահմանադրության օրվան: Նախագծի հիմնական նպատակն է ևս մեկ անգամ ընդգծել առողջ ապրելակերպի, թիմային շփման, հաղթելու և առաջ գնալու պատրաստակամության կարևորություն: Նախագիծը իր բնույթով հետաքրքիր է և նպատակաուղղված՝ մարդկանց կտրելու իրենց առօրյա գործերից` հնարավորություն տալով ներկայացնելու իրենց սպորտային ունակությունները` քաղաքին հաղորդելով առողջ սպորտային մթնոլորտ:

Միջոցառմանը հնարավորություն ունեն մասնակցելու հեծանվորդ պատանի մարզիկներ ու սիրողական հեծանվորդներ, այդ թվում պետական կառույցների աշխատակիցներ, փոքր ու միջին ձեռնարկություններ ղեկավարող գործարարներ, դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ։

Մրցավազքն առաջինն ավարտած հեծանվորդները կարժանացան գլխավոր մրցանակների: Մնացած բոլոր մասնակիցներին կտրվեն խրախուսական մրցանակներ: Ծրագրի առանցքային և կարևորագույն իրադարձությունը կազմակերպված տոնական քայլերթն է:
Միջոցառմանը ևս մեկ առիթ է մեկ վայրում և մեկ նպատակի համար, բայց «առանց փողկապների» միախմբել բազմաոլորտ գործարարների և պաշտոնյաների:

 

Շախմատի արագ մրցաշար գործարար շրջանակներում 

2013 թվականից սկսված Հայաստանի Շախմատի ակադեմիայում իրականացվում է բացառիկ  նախագիծ. շախմատի արագ մրցաշար գործարար շրջանակներում` խթանելով ինտելեկտուալ սպորտը գործարարների ոլորտում: Մրցույթն մշտապես անցկացվում է բարձրակարգ մարզիչների հսկողությամբ: Մրցաշարին հնարավորություն են ունենում մասնակցելու  պետական և մասնավոր ձեռնարկությունների, կառույցների ներկայացուցիչներ, Երևանի  քաղաքապետարանի, ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ածխատակիցները՝  ցուցադրելով իրենց ինտելեկտուալ ունակությունները:
Ծրագրի իրականացման համար պատահական չի ընտրված ոչ մարզաձևը և ոչ էլ մասնակիցների շրջանակը. մրցաշարը միտում ունի ոչ պաշտոնական միջավայրում համախմբել գործարար և պաշտոնյա անձանց՝ ընկերական մտերմիկ միջավայրում ստուգելով վերջիններիս ինտելեկտուալ  աստիճանը, սպորտի հանդեպ հետաքրքրությունը: Սա նրանց համար և մրցակցություն է և լիցքաթափում և խաղ, ինչպես նաև հաղթելու և մրցանակ շահելու ևս մի կարևոր հնարավորություն:
Մրցաշարը մշտապես  անցնում է թեժմրցապայքարոում: Լավագունմասնակիցներըարժանանում են դրամայինպարգևների ևմրցանակների, բոլորմասնակիցներինտրվում են դիպլոմներ:

 

 


«Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերությունը համաձայնագրեր ունի կնքած ՀՀ-ում գործող գրեթե բոլոր դեսպանությունների և հյուպատոսությունների հետ, որոնց արդյունքում նկարահանման և լուսանկարահանման աշխատանքները, կապված դեսպանություններում և հյուպատոսություններում տեղի ունեցող միջոցառումների հետ, իրականացնում է անվճար:

Ընկերությունն իրականացնում է տարաբնույթ ֆորումներ և սեմինարներ, նախագծեր, տեղեկատվության տարածում, կամավորական և սոցիալական բնույթի աշխատանքներ, ինչպես նաև կազմակերպում և իրականացնում է դասընթացներ` «Բիզնեսի գրավականը» խորագրով:

Մեր գործընկերներն են ՀՀ կառավարությունը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ Ֆինանսների նախարարությունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, ՀՀ Սփյուռքի նախարարությունը, ՀՀ ՊԵԿ-ն, ՀՀ ԱԱՊ-ը, ՓՄՁ ԶԱԿ-ը, ԶՀԳ-ը և այլն:

Միջազգային ընկերություններ. Հայ-ֆրանսիական ԱԱՊ-ը, Հայ-սիրիական ԱԱՊ-ը, USAID-ն , EDMC-ն, CIOFF-ը, Counterpart International-ը և այլ կառույցներ:

Դեսպանությունների և հյուպատոսությունների հետ համագործակցություն. ԱՄՆ, Բելառուս, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Արգենտինա, ՈՒկրաինա, Ռումինիա, Լիբանան, Էստոնիա, Սլովակիա, Ղազախստան, Լիտվա, Թուրքմենիա, Հնդկաստան, Սլովակիա, Բուլղարիա, Իսրայել, Գերմանիա, Սիրիա, Դուբայ և այլն:

Վերոհիշյալ կառույցների հետ իրականացրել ենք տարբեր նախագծեր` իրենց պատվերով կամ մեր նախաձեռնությամբ:

Գործարար շրջանակներ. «Կերխեր» ընկերություն, «ՎԻ ԷԼ ՎԻ» էլեկտրոնիկայի խանութ-սրահների ցանց, «Ալիշան» ընկերություն, «Նոյյան» հյութեր, «Սիս» հյութեր, «Կազանչյան» ժամեր, «Արդշինինվեստբանկ», «Արարատբանկ», «Բիբլոսբանկ», «Կիա մոթորս» ընկերություն, «ՍՈՐ» ընկերություն, «Օրանժ Արմենիա», «Բարի Սամարացի», «Ավի» ժամացույցներ և այլն` թվով 1000-ից ավելի գործընկերներ, ոլորտային առումով` արտադրող և ներմուծող ընկերություններ:

Համագործակցում ենք նաև «ՀԵՆԿ», «ՄՈԳ միություն», «ՀՀ արդյունաբերողների և գործարարների միություն” ՀԿ-ների հետ և այլն:

Ամսագրեր
Սոց. հարցումներ
Ո՞ր հեռուստաընկերություններն եք դիտում
Հ2
Երկիր մեդիա
Շանթ
Հ1
Արմենիա
Դար 21
Կենտրոն
Շողակաթ
Արմնյուզ
Գներ